ԵԱՀԿ-ն մտադիր է հայկական ոստիկանության աշխատանքն ավելի թափանցիկ դարձնել

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի եւ ԵԱՀԿ պատվիրակության անդամների հանդիպմանը քննարկվեցին իրավապահ մարմինների, մասնավորապես ոստիկանական համակարգի բարեփոխումներին առնչվող խնդիրներ:



ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները տեղեկացրին, որ իրենք իրականացնում են համայնքային ոստիկանության եւ այս ոլորտի կրթական բարեփոխումների ծրագրեր` նպատակ ունենալով ոստիկանության գործունեությունը դարձնել էլ ավելի թափանցիկ, զարգացնել հասարակություն-ոստիկանություն փոխվստահությունը, որպեսզի ծառայությունը ժողովրդին դառնա ավելի արդյունավետ: Ժողովրդավարական այդ բարեփոխումների գործում ԵԱՀԿ ներկայացուցիչները կարեւորեցին խորհրդարանական վերահսկողության եւ ոլորտի օրենսդրական բարեփոխումների խնդիրը:



Պարոն Կարապետյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ-ի աշխատանքները ոստիկանական համակարգի բարեփոխումների գործում: Նա առաջնային համարեց ոստիկանության աշխատակիցների եւ քաղաքացիների միջեւ հոգեբանական խոչընդոտների վերացումը, ոստիկանության կրթական, ինչպես նաեւ նյութական խնդիրները, գործունեության հրապարակայնությունը, փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը եւ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց:



Հանդիպմանը քննարկվեցին հանձնաժողովի իրավասությանը վերաբերող այլ հարցեր եւս, հաղրոդել է ՀՀ ԱԺ լրատվության վարչությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---