Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ֆուտբոլային խաղը տեղի կունենա Բուրսայում

PanARMENIAN.Net - Որոշվել է քաղաքը, որտեղ կանցկացվի Ֆուտբոլի Թուրքիայի եւ Հայաստանի ազգային թիմերի միջեւ մրցախաղը 2010 թվականի Աշխարհի առաջնության շրջանակներում: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) հայտարարել է, որ մրցախաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Բուրսայում Աթաթյուրքի անվան մարզադաշտում:



Մրցախաղը, որին, հնարավոր է, ներկա կլինի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պետք է անցկացվեր նախագահ Աբդուլա Գյուլի հայրենի Կայսերի քաղաքում կառուցված նոր մարզադաշտում: Սակայն ազգայնականները 270 հազար ստորագրություն են հավաքել հայկական հավաքականի ժամանման դեմ, ուստի խաղի անցկացման վայրը փոխվել է:



Ընտրական մրցաշարի առաջին խաղը, որին ներկա է եղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, տեղի էր ունեցել սեպտեմբերի 6-ին Երեւանում: Հայաստանի հավաքականը Թուրքիայի հավաքականից պարտություն էր կրել 0:2 հաշվով:



Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ ֆուտբոլը դիտելու կմեկնի միայն բաց հայ-թուրքական սահմանով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---