Բուշերի ԱԷԿ-ը կգործարկվի մինչեւ տարեվերջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանում չի փոփոխում Իրանում ԱԷԿ-ի գործարկման իր ծրագրերը: Այդ մասին հայտարարել է Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, խոստանալով, որ Բուշերում ԱԷԿ-ը գործի կդրվի մինչեւ տարեվերջ:



Սկզբնապես ծրագրվում էր ԱԷԿ-ի ֆիզիկական գործարկումն իրականացնել 2007 թվականի սեպտեմբերին, իսկ էներգետիկ գործարկումը նույն թվականի նոյեմբերին: Սակայն, իրանական կողմից նախագծի ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով, ռեակտորի գործարկումը մի քանի անգամ հետաձգվել է: Բացի դրանից, երրորդ երկրներից սարքավորումների առանձին մատակարարները հրաժարվել են մասնակցությունից նախագծին, եւ լրացուցիչ ժամանակ պահանջվեց այլընտրանքային տարբերակների որոնման համար, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---