Վահագն Չախալյանի գործով հերթական լսումը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 18-ը23 հուլիսի 2009 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Երեկ Թբիլիսիի բողոքարկման դատարանի քրեական գործերի պալատում տեղի է ունեցել ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ու նրա հոր ու եղբոր գործով առաջին բողոքարկման լսումը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել «Երկիր» միության համակարգող Ռոբերտ Թաթոյանը, որը ներկա էր որպես դիտորդ, դատավարությունը բողոքարկման դատարանում ընթացավ նույն սցենարով, ինչ որ Ախալցիխեի շրջանային դատարանում: «Դատավորը մերժեց Չախալյանի փաստաբանների գրեթե բոլոր միջնորդությունները: Սակայն երբ փաստաբանները հայտարարեցին, որ իրենց ֆինանսական միջոցներով կանեն զենքի փորձաքննությունը, դատավորը չկարողացավ մերժել երկրորդ միջնորդությունը»,-ասել է Թաթոյանը: Ըստ նրա, ողջ գործընթացի ժամանակ դատավորը անտեսում էր Չախալյանի փաստաբանների դիտողությունները եւ միայն հետեւում էր դատախազի ցուցմանը: Միեւնույն ժամանակ, դատավարության ընթացքում չի ապահովվել նորմալ թարգմանությունը հայերենից վրացերերն եւ հակառակը: Դատավորը թույլ չտվեց Չախալյանին ընթերցել իր նախապատրաստած հայտարարությունը եւ հրաժարվեց կցել այն գործին: Բացի այդ դատավորը փաստորեն ակնհայտ կողմնապահություն ու քամահրական վերաբերմունք դրսեւորեց Չախալյանի հանդեպ: «Հաշվի առնելով, որ առջեւում ամառային արձակուրդներ են, դատավորը հաջոդ դատավարությունը նշանակեց սեպտեմբերի 18-ին: Հասկանալի է, որ դա միտումնավոր է արվում: Նրանք հիանալի հասկանում են, որ Չախալյանն ու նրա փաստաբանները պատրաստ են հասնել Եվրոպական դատարան` արդարաությունը վերականգնելու համար»,-ասել է Ռ.Թաթոյանը: Ապրիլի 6-7 Վրաստանի Ախալցիխեի շրջանային դատարանում տեղի ունեցան Վահագան Չախալյանի գործով վերջին դատավարությունները: Դատարանի որոշմամբ Չախալյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` ժամկետի մի մասը չփոխարինելով տուգանքով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |