«Ժառանգությունը» դեմ է ՆԱՏՕ-ի հնարավոր խաղաղապահ առաքելությանը ղարաբաղյան հակամարտության գոտում

PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն չի ներգրավվի տարածաշրջանային հակամարտությունների մեջ, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ հարավօսական հակամարտության դեպքում: Խորհրդարանական վեհաժողովում զեկույցների քննարկումը եւս ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ն շատ զգուշավոր է մոտենում այդ հարցին»,-հայտարարել է ՆԱՏՕ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ՀՀԿ անդամ, պատգամավոր Կարեն Ավագյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:



Սաֆարյանը նշել է, որ այլ իրավիճակ է ստեղծվում ՆԱՏՕ-ի քաղաքական ներգրավվածության առումով եւ այստեղ կան համագործակցության տարբեր մակարդակներ: Նա հայտարարել է նաեւ, որ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է ՆԱՏՕ-ի ուղղակի միջամտությանը ղարաբաղյան հարցին խաղաղապահ առաքելության տեսքով:



Սաֆարյանը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացն անլիարժեք է եւ այս իրավիճակում ՀՀ գործող իշխանությունները «նույնիսկ կարող են համաձայնվել խաղաղապահների ներկայությանը շփման գծում»:



ՀՀԿ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, չհերքելով հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ներկայության հնարավորությունն, ընդգծեց, որ խաղաղապահների ներկայությունը որոշիչ չի լինի, քանի որ Հայաստանի զինված ուժերն ի վիաճկի են ինքնուրույն ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: «Իսկ ղարաբաղյան հակամարտության առումով, ՆԱՏՕ-ն ոչ մի հայտարարություն չի արել, այլ ուղղակի արտահայտվել է խաղաղ կարգավորման օգտին ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,-ընդգծել է Կարեն Ավագյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---