Լարիսա Ալավերդյանը վարդագույն հույսեր չի կապում Թինա Քեյդենաուի հետ

PanARMENIAN.Net - «Երբ խոսքը գնում է այս ծավալի հակամարտությունների կարգավորման մասին, նման պաշտոնում մարդկանց նշանակումը հազվադեպ է պատահական լինում», - հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` պատասխանելով PanARMENIAN.Net -ի` ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահի պաշտոնում Թինա Քեյդենաուի հնարավոր նշանակման մասին հարցին:



«Ես անձամբ վարդագույն հույսեր չունեմ այդ առնչությամբ: Ես չեմ բացառում, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահի պաշտոնում Կոսովոյում աշխատած մարդու նշանակումն ուղղորդված է հայկական կողմի համար որոշակի պատրանքների ստեղծմանը»,- նշել է Լարիսա Ալավերդյանը:



Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը փոփոխություն չի կրել եւ մնացել է այնպիսին, ինչպիսին եղել է 1990-ական թվականներին: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ի քաղաքականության էությունն արտացոլվում է Մադրիդյան սկզբունքների առնչությամբ ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարություններում», - պարզաբանել է Լարիսա Ալավերդյանը:



«Ողջ ծանրությունը մնում է մեր ուսերին, եւ մենք ինքներս պետք է ջանադրաբար աշխատենք ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման եւ ԼՂՀ անկախության ճանաչման ուղղությամբ», - ընդգծել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---