Սեդրակ Աճեմյան. Թուրքիան փորձում է ամեն գնով փակել Հայոց ցեղասպանության հարցը13 օգոստոսի 2009 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար Թուրքիայի դիրքորոշումը նորություն չէ, այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հարաբերությունները` անցյալն ու ապագան» սեմինարի ժամանակ հայտնել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության նախագահ Սեդրակ Աճեմյանը: Նրա խոսքով, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում Թուրքիան արդեն ամրապնդել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության առնչությամբ: Այժմ Անկարան փորձում է նույն այդ դիրքորոշումը առաջ տանել նաեւ Կովկասում:«Թուրքիան պակաս ռեսուրսներ եւ միջոցներ չի ծախսել, որպեսզի փակի Հայոց ցեղասպանության հարցը»,- ընդգծել է Սեդրակ Մկրտչյանը: Ընդ որում, Աճեմյանը նկատել է, որ նույնն Անկարան, հայտարարելով «ճանապարհային քարտեզի» մասին, արեց ապրիլի 23-ին` ԱՄՆ նախագահ Բարակա Օբամայի ելույթից անմիջապես առաջ, երբ նա պետք է արտասաներ «ցեղասպանություն» բառը: «Հայոց ցեղասպանության հարցը համահայկական հարց է, երը պետք է անհապաղ լուծում ստանա»,- ասել է Աճեմյանը` նշելով, որ ոչ Հայաստանի, ոչ էլ սփյուռքի համար ընդունելի չէ հարցի այլ լուծում, քան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում: Հայաստանի եւ սփյուռքի ջանքերի ու նպատակաուղղվածության շնորհիվ արդեն քսան պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |