Հայաստանը չի կարող պաշտպանել սեփական նախաձեռնություննե՞րը

PanARMENIAN.Net - «Ցանկացած բանակցություններում առաջնահերթը ժամանակի ործոնն է, ինչից Հայաստանը չի կարողանում օտվել»,- այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հարաբերությունները` անցյալն ու ապաան» սեմինարի ժամանակ հայտնել է «Ժառանություն» խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով, Թուրքիան շատ լավ կարողանում է ժամանակը բաշխել հօուտ իրեն, ինչի մասին վկայում է Թուրքիայի կողմից արված խորամանկ քայլը` ապրիլի 24-ի նախօրեին «ճանապարհային քարտեզի» մասին հայտարարելը, երբ սպասվում էր, որ ԱՄՆ նախաահ Բարակ Օբաման արտասանելու է «ցեղասպանություն» բառը:



Սաֆարյանը նաեւ նշել է, որ Հայաստանն արդեն մի քանի անամ ընկել է Թուրքիայի «թակարդը», եւ դրա վառ օրինակը միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին Թուրքիայի աղափարն է, որին Հայաստանը համաձայնել է` նկատի ունենալով, թե այդ հանձնաժողովը զբաղվելու է պատմական ժառանության հետազոտությամբ: Մինչդեռ Անկարան հրաժարվեց այդ առաջարկից` հայտնելով, որ պատմական փաստերը հետազոտելու համար ոյություն ունի պատմաբանների հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն»,- ընդծել է Սաֆարյանը:



Որպես մեկ այլ օրինակ Սաֆարյանը բերեց թուրքական նախաահի այցը Հայաստան: «Երբ ՀՀ նախաահը Թուրքիայի նախաահին հրավիրեց Երեւան, թուրքական կողմն Աբդուլլահ Գյուլի այցը ներկայացրեց որպես հայկական կողմին մատուցված «նվեր», չնայած, որ հանդիպման նախաձեռնողը Սերժ Սարսյանն էր»,- ասել է Սաֆարյանը` նշելով, որ Հայաստանը չկարողացավ պաշտպանել անամ սեփական նախաձեռնությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---