ՀԱԿ պնդում է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունի գաղտնի փաստաթուղթ21 օգոստոսի 2009 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը պնդում է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունի գաղտնի փաստաթուղթ, եւ դա պարզապես ՀԱԿ կարծիքը չէ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա առանձնապես ընդգծել է, որ ձեռք բերված գաղտնի պայմանավորվածությունները թաքցվում են թուրք եւ հայ հասարակայնությունից:Վերլուծելով իրադրությունը` Զուրաբյանը նշել է, որ Հայաստանի նախագահը խաբվել է, իսկ իր արարքները տեղին չեն եղել: «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցը չի առանձնացվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցից: Թուրքիան, խաբելով Հայաստանի իշխանություններին, վերադարձել է իր նախկին դիրքորոշմանը, եւ մինչեւ որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծում չստանա, հայ-թուրքական սահմանը չի բացվի»,- հայտնել է Զուրաբյանը: ՀԱԿ համակարգողը կրկին շոշափել է հայ-թուրքական պատմական հանձնաժողովի ստեղծման թեման` համարելով այն մեծ սխալ, որը հավասարազոր է Հայոց ցեղասպանության փաստից հրաժարվելուն: Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է նաեւ 2008թ. մարտի 1-2 դեպքերի ուսումնասիրման` ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքին` համարելով, որ հանձնաժողովը ոչինչ չի անում եւ անգործության է մատնված: Ինչպես հայտնել է ՀԱԿ համակարգողը, ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, որը կհրապարակվի սեպտեմբերին, պատրանք է: Նա նաեւ անընդունելի է համարում քաղաքական գնահատականներ տալ այն երեք զեկույցներին, որոնք ներկայացվել էին փաստահավաք խմբի կողմից, նախքան հանձնաժողովը կհրապարակեր վերջնական եզրակացությունը, որոնք կատարվել էին ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի որոշ անդամների կողմից: Զուրաբյանի կարծիքով, դրանով իսկ խախտվել է անաչառության սկզբունքը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |