Թուրքիա-ԵՄ հարաբերությունները հայտնվել են «արատավոր շրջանում» 8 սեպտեմբերի 2009 - 02:31 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ հայտնի եվրոպացի քաղաքական գործիչներ հայտարարել են, որ Եվրամիության հարաբերությունները Թուրքիայի հետ «արատավոր շրջանում են» հայտնվել: Թուրքիայի գծով անկախ հանձնաժողովը, որի նպատակն է ուսումնասիրել Թուրքիայի հնարավորություններն ու մարտահրավերները ԵՄ-ին անդամակցելու դեպքում, կազմված է պետությունների ու կառավարությունների նախկին ղեկավարներից, ԵՄ երկրների ԱԳ նախարարներից եւ եվրահանձնակատարներից: «Թուրքիայի գծով անկախ հանձնաժողով» անվանումով փորձագետների խմբի նախագահը Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ախտիսաարին է: Նրա գլխավորած խումբը մտադիր է «Թուրքիան Եվրոպայում. Պատռել արատավոր շրջանը» թեմայով զեկույց ներկայացրել Բրյուսելում: Իր զեկույցով հանձնաժողովը կոչ է անում ԵՄ-ին կատարել Անկարային տված խոստումները` եվրոպական ընտանիքին անդամակցելու վերաբերյալ: Հանձնաժողովի զեկույցում հերքվում են պնդումներն այն մասին, թե Թուրքիան կանգնած է սեկուլյարիզմի սպառնալիքի առջեւ, եւ նշվում է, որ Թուրքիայի ոչ մի քաղաքական ուժ հանդես չի գալիս իսլամական սկզբունքներով պետության ստեղծման օգտին: Ըստ զեկույցի, Անկարայի սերտ կապը Եվրոպայի հետ լավագույն պաշտպանությունը կլինի Թուրքիայում իսլամական համակարգի հաստատումից, հաղորոդւմ է TurkishNY-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |