Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Ստեփանակերտում տեղի էունեցելԼՂՀ 4-րդ գումարման Ազգայինժողովի 9-րդ նստաշրջանի առաջին լիագումարնիստը, որը վարում էր ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը: Ձեռնամուխ լինելովօրակարգի օրենսդրականբնույթի հարցերիքննարկմանը, նիստնառաջինը քննությանառավ «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» օրենքի նախագիծը: Նիստի ընթացքում խորհրդարանականները քննարկեցին «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի, «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի, «Քաղաքացիության մասին» ԼՂՀ օրենքի, «Սոցիալական աջակցության մասին» ԼՂՀ օրենքի եւ «Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» օրենքի նախագծերը:



ԼՂՀ խորհրդարանի խոսնակը հայ ժողովրդին շնորհավորել է Հայաստանի անկախության գալիք օրվա առթիվ.«Մեր այսօրվա նիստն ուզում եմ եզրափակենք առաջիկա օրերին համայն հայության կյանքում կարեւոր մի տոնի` Հայաստանի Անկախության օրվա առթիվ Արցախի խորհրդարանի շնորհավորական խոսքով` ուղղված, առաջին հերթին, ՀՀ մեր գործընկերներին ու մեր ժողովրդին ընդհանրապես` մաղթելով խաղաղություն ու բարօրություն», - նշել է Աշոտ Ղուլյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---