Քաղաքական արագ որոշում Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում չկա

PanARMENIAN.Net - Քաղաքական արագ որոշում Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում չկա: Այս մասին Նյու Յորքում հայտարարել է Ավստրիայի Արտաքին գործերի նախարար Միկաել Սպինդելլեգերը, ով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ԱԳ

նախարարների հետ:



«Կովկասում մեզ նոր համաձայնագիր է հարկավոր», - հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը` հորդորելով իր գործընկերներին լինել իրատես: Ավստրիացի նախարարի խոսքերով` Կովկասի կոնֆլիկտները խնդիր են հանդիսանում, մասնավորապես ԵՄ-ի համար:



«Այսօր ԵՄ-ն հանդիսանում է միակ միջազգային կազմակերպությունը, որ դիտորդական առաքելություն է իրականացնում Վրաստանում` նշանակալի ներդրում ունենալով ողջ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության պահպանման գործում: Միեւնույն ժամանակ, մենք պետք է իրատես մնանք. քաղաքական արագ որոշում Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում չկա: Այդ իսկ պատճառով զգացվում է այս տարածաշրջանում Եվրոպայի մասնակցության կարիքը: Եվրոպան չպետք է եւ չի շրջվի իր մերձավոր հարեւաններից», - ասաց Միկաել Սպինդելլեգերը: Այս մասին հաղորդում է Ավստրիայի ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---