Հայ-թուրքական արձանագրությունները կարող են երկփեղկվածություն առաջացնել հայ հանրության շրջանում

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագրությունները կարող են երկփեղկվածություն առաջացնել հայ հանրության շրջանում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի նախագահ Գագիկ Հարությունյանը: Ըստ նրա, դա կարող է արձանագրությունների ամենաբացասական հետեւանքը լինել: Նա նաեւ նշել է, որ երբ խոսում են երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, ապա ի նկատի ունեն հարաբերությունների վերսկսումը, քանի որ դրանք կային նաեւ մինչ սահմանի փակումը:«Խոսքը գնում է ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների, այլ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների մասին»,-ասել է «Նորավանք» կենտրոնի ղեկավար Գագիկ Հարությունյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---