ԼՂՀ նախագահը աշնանային զորակոչ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր` 2009 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին, PanARMENIAN.Net ին հաղորդել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:



Ըստ հրամանագրի` 2009 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:



Հրամանագրի համաձայն` 2009 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:



Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---