Բեյրութի ոստիկանությունը չի կարողացել խոչընդոտել Արձանագրությունների ստորագրման դեմ ուղղված բողոքի ցույցին 7 հոկտեմբերի 2009 - 01:55 AMT PanARMENIAN.Net - Համահայկական ուղեւորության շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 6-ին ժամանել է Բեյրութ, որտեղ նրան դիմավորել են բողոքի ցույցով: Ակցիայի մասնակիցները կրում էին «Ոչ Արձանագրություններին», «Հայերի արյունը չի վաճառվում» պաստառներ: Այն հյուրանոցի առջեւ, որտեղ պետք է տեղի ունենար հանդիպումը, ցուցարարները բախվեցին ոստիկանության հետ, որը փորձում էր ցրել ցույցի մասնակիցներին: Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին հայտարարեց, որ երկրի հայ համայնքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակից է, սակայն ոչ ցանկացած գնով: «Այդ հարցը վերաբերում է ողջ աշխարհի հայությանը, այլ ոչ միայն հայաստանաբնակներին: Եվ այսօր խոսքը սովորական մի համաձայնագրի ստորագրման մասին չէ: Դա պատմական փաստաթուղթ է, որը վերաբերում է յուրաքանչյուր հայ ընտանիքի»,-ասել է խորհրդարանականը: Հայ համայնքի ներկայացուցիչները ստորագրահավաք են կազմակերպել Արձանագրությունների ստորագրման դեմ, հաղորդում է AFP-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |