Բուրսայի նահանգապետն արգելել է Ադրբեջանի դրոշը 7 հոկտեմբերի 2009 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Բուրսան պատրաստ է ընդունել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ մասին հայտարարել է Բուրսայի նահանգապետն Շահաբեթթին Խարպուտը: «Ոստիկանության ուժերը բերվել են բարձր մակարդակի պատրաստվածության: Մենք արգելել ենք Ադրբեջանի դրոշներ տանել Թուրքիա-Հայաստան խաղին` խուսափելու համար ֆանատների սադրանքներից: Ես վստահ եմ, որ Բուրսան ամենաբարձր մակարդակով կդիմավորի Հայաստանի նախագահին»,-ասել է Խարպուտը, գրում է internethaber.com-ը: 2010թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա Ֆուտբոլային խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Բուրսային Աթաթուրքի անվան մարզադաշտում: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնապես հրավիրել է Սերժ Սարգսյանին: Հայաստանի նախագահն ընդունել է հրավերը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |