Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ Բարակ Օբամայի դիրքորոշումը չի փոխվել

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական փոխհարաբերությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի դիրքորոշումն անփոփոխ է: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսը, կապված հոկտոմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրման հետ:



Լրագրողները Գիբբսին հիշեցրել է, որ անցյալ տարի Թուրքիա կատարած նախընտրական ուղեւորության ժամանակ դեռեւս սենատոր Բարակ Օբաման 1915թ. հայերի նկատմամբ իրադարձությունները «ցեղասպանություն» է անվանել, մինչդեռ իր արդեն նախագահական այցի շրջանակներում` 2009թ. ապրիլին, խուսափեց այդ բառից: Գիբբսը «կարեւոր է կոչել այն փաստը, որ ապրիլին նախագահը Թուրքիա կատարած այցի ընթացքում հանդիպումներ է անցկացրել երկու կողմերի ներկայացուցիչների հետ, որպեսզի հասկանա նրանց փոխադարձ շահերը» համաձայնություն ձեռք բերելու հարցում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---