Հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումից հետո Ադրբեջանը խուճապի է մատնվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, կապված հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման հետ:



Իր հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ քննադատել է Թուրքիայի գործողությունները` վկայակոչելով Թուրքական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնական անձանց բազմաթիվ հայտարարությունները, առանձնապես ընդգծելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ «քանի դեռ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ, հայ-թուրքական սահմանը չի բացվի»:



«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նախքան ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին եւ ստվեր է նետում պատմական արմատների վրա հիմնված Բաքվի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների վրա: Հաշվի առնելով տարածաշրջանում բոլոր սահմանների եւ հաղորդակցությունների բացման կարեւորությունը` Ադրբեջանը գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը միակողմանի կարգով հարցականի տակ կդնի տարածաշրջանային խաղաղության ճարտարապետության խնդիրը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳն հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---