Չնայած Արձանագրությունների ստորագրմանը, ամերիկացի կոնգրեսականները միանում են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին12 հոկտեմբերի 2009 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում չի նշանակում, թե բազմամյա լոբբիստական պայքարը Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձեւի ընդունման ուղղությամբ կմարի: Այդ մասին գրում է ԱՄՆ Կոնգրեսի Hill թերթը: Կոնգրեսական Ադամ Շիֆը, որն այդ բանաձեւի ընդունման առաջատար կողմնակիցներից է, մտադիր է շարունակել այդ օրինագծի ընդունմանն ուղղված աշխատանքը ԱՄՆ Կոնգրեսում: «Մենք մտադիր ենք շարունակել մեր ջանքերն, ուղղված բանաձեւի ընդունմանը»,-հայտարարել Ադամ Շիֆը` հույս հայտնելով, որ ի վերջո Թուրքիան կճանաչի իր պատմությունը: Ինչպես գրում է թերթը, չնայած Արձանագրությունների ստորագրմանը, ամերիկացի կոնգրեսականները միանում են օրինագծին: Ըստ հոդվածի, օգոստոսի 31-ից հետո, երբ Հայաստանն ու Թուրքիան հրապարակեցին Արձանագրությունները, յոթ կոնգրեսականներ իրենց ստորագրությունը դրեցին բանաձեւի կողմնակիցների ցուցակի տակ: Անցած շաբաթ նրանց միացան նաեւ կոնգրեսականներ Բրայան Բիլբերրին ու Դերրել Իսան: Ներկայումս բանաձեւին սատարող կոնգրեսականների թիվը հասել է 134-ի: Ադամ Շիֆը նշել է, որ դեռեւս վստահաբար չի կարող ասել, թե երբ օրինագիծը կներկայացվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի հաստատմանը եւ երբ կփոխանցվի Ներկայացուցիչների պալատ քվեարկության համար: Այնուամենայնիվ, կոնգրեսականը ակնկալում է հայկական կազմակերպությունների աջակցությունը, որոնք ակտիվ քարոզարշավ են վարում Կոնգրեսում բանաձեւի ընդունմանն հասնելու համար: Իր հերթին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընթացքը ԱՄՆ Կոնգրեսում կարող է վնասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ինչպես գրում է թերթը, Թուրքիայի դեսպանատունը ԱՄՆ-ում PR արշավ է նախապատրաստել` խոչընդոտելու համար այդ օրինագծի ընդունմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |