Եվրախորհրդի փորձը հաջողությամբ կիրառվում է Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար16 հոկտեմբերի 2009 - 23:23 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի հարուստ փորձագիտական ներուժն արդյունավետորեն ներդրվում է Հայաստանի ժողովրդավարական համակարգերի զարգացման գործում: Այդ մասին հայտարարել է ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը` կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպմանը: Հանդիպման սկզբին դեսպան Մնացականյանը գլխավոր քարտուղարին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական ուղերձները պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են կազմակերպության օրակարգային հարցերն ու խնդիրները, բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունն ու եղանակները: Կարեւորվել է կազմակերպության ռեսուրսների օպտիմալացումն ու իրագործվող ծրագրերի արդյունավետության բարձրացումը, նշվել է նաեւ եվրոպական կառույցների համագործակցության, մանդատների շրջանակներում գործունեության փոխլրացման եւ կրկնօրինակումից խուսափելու անհրաժեշտությունը: Գլխավոր քարտուղարը եւս մեկ անգամ ողջունել է հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված առաջընթացը եւ բարձր գնահատել այդ ուղղությամբ իրականացվող քայլերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |