Աբդուլլահ Գյուլ. Կովկասում նոր դարաշրջան է սկսվում17 հոկտեմբերի 2009 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կարեւոր նշանակություն է տալիս ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այլեւ կայունության հաստատմանը Հարավային Կովկասում: Այդ մասին Մակեդոնիայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:Հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահն ընդգծել է հայ-ադրբեջանական եւ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման կարեւորությունը: Աբդուլլահ Գյուլը նշել է, որ Կովկասում նոր դարաշրջան է սկսվում, եւ այն խնդիրները, որոնք երկար տարիներ չլուծված են մնացել, այժմ լուծվում են բարձրագույն մակարդակով: «Ես հուսով եմ, որ մենք վկա կդառնանք բոլոր տարածաշրջանային խնդիրների շուրջ դրական զարգացումներին»,- ասել է Թուրքիայի նախագահը, գրում է թուրքական Sabah թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |