Ադրբեջանը չի կարող դադարեցնել հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը

PanARMENIAN.Net - Ադրբեջանն անմիջական առնչություն ունի հայ-թուրքական հարաբերություններին, քանի որ հենց նրա պատճառով էր Թուրքիան խզել ամեն տեսակի կապը Հայաստանի հետ, եւ այն, որ Բաքուն որոշել է քննարկել հայ-թուրքական Արձանագրությունները, միանգամայն սպասելի է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման Սանկտ-Պետերբուրգյան կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքով, Ադրբեջանի միակ ցանկությունն է` կապել ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների հետ: Նա մեկնաբանել է նաեւ Ադրբեջանի վերջին գործողությունները, երբ նա ամեն հարմար միջոցով փորձում է ցույց տալ Թուրքիայի հանդեպ իր դժգոհությունը: «Իր գործողություններով Ադրբեջանը կկարողանա ազդել Թուրքիայի որոշակի քաղաքական շրջանակների վրա, բայց ինքնին Արձանագրությունների վավերացման գործընթացի վրա` դժվար թե»,- նշել է Ալեքսանդր Սոտնիչենկոն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---