Աբդուլլահ Գյուլն ու Իլհամ Ալիեւը փորձել են վերացնել լարվածությունը թուրք-ադրբեջանական հարաբերություններում22 հոկտեմբերի 2009 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Երեկ տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Աբդուլլահ Գյուլի եւ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը փորձել են վերացնել վերջերս թուրք-ադրբեջանական հարաբերություններում հաստատված լարվածությունը: Գյուլը տեղեկացրել է Ալիեւին ԱՄՆ եւ ՌԴ-ի նախագահներ Բարաք Օբամայի ու Դմիտրի Մեդվեդեւի հետ ունեցած զրույցի մանրամասների եւ Կովկասում կայունության ու խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի մասին: Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները նշել են, որ այն պատկերացումները, թե թուրք-ադրբեջանական հարաբերությունները թուլացել են, սխալ են, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Լարվածությունը Անկարայի ու Բաքվի միջեւ հարաբերություններում առաջացավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնի վրա: Ադրբեջանը սպառնացել է Թուրքիային բարձրացնել Թուրքիա առաքվող ադրբեջանական գազի սակագները, եւ նույնիսկ հայտարարել է Nabucco նախագծին մասնակցելուց հրաժարվելու պատրաստակամության մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |