Թուրքիայի խորհրդարանը ամենայն հավանականությամբ կվավերացնի Արձանագրությունները

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարարի ելույթը երկրի խորհրդարանում, չի պարունակում իր մեջ ոչ մի նոր բան Հայաստանի համար: Սակայն հայկական դիվանագիտությունը պետք է հաշվի առնի Ահմեդ Դավութողլու հայտարարությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է թուրքագետ ռուբեն Մելքոնյանը: «Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունները այդ գործընթացի մյուս փուլում մեր դիվանագիտության համար կարող են մարտահրավերների պատճառ դառնալ: Հայ-թուրքական երկխոսության առաջիկա փուլը, ինչպես եւ սպասվում էր, կլինի ավելի բարդ եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան», ասել է նա:



Խոսելով թուրք պատգամավորների արձագանքի մասին Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունների վերաբերյալ, Մելքոնյանը նշել է, որ նրանց դիմակայությունը Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին հիմնականում ուղղված է ընտրազանգվածի վրա: «Հաշվի առնելով այն փաստը, որ հայ-թուրքական մերձեցմանը կողմ կուսակցությունները կազմում են խորհրդարանի փոքրամասնությունը, ապա կարելի է ասել, որ նրանք դժվար թե ազդեն Արձանագրությունների վավերացման վրա: Թուրքիայի խորհրդարանում կարող է շոու ներկայացվել, որ աշխարհին ցուցադրվի Թուրքիայի խորհրդարանի կայացած լինելը», ասել է թուրքագետը:



Այնուամենայնիվ, Ռուբեն Մելքոնյանը իրատեսական է համարում Արձանագրությունների վավերացումը Թուրքիայի կողմից: «Հաշվի առնելով Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի որոշումը այն մասին, որ Արձանագրությունները արտացոլում են թուրքական կողմի շահերը` փաստաթղթերը կվավերացվեն խորհրդարանի կողմից: Այլ հարց է, որ թուրք դիվանագիտությունը փորձում է ձգձգել այդ գործընթացը, որպեսզի այդպիսով ստիպի Հայաստանին զիջումների գնալ որոշ հարցերում», - ընդգծել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---