Բակուր Կարապետյան. Զանգեզուրը խանգարում է Թուրքիայի ծրագրերին

PanARMENIAN.Net - «Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը բաց նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահներին, որում առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Հայաստանի ու ԼՂՀ միջեւ տարածքի խնդրին, որը Ղարաբաղի հսկողության ներքո է: Կարապետյանի կարծիքով, Ադրբեջանը ծրագրում է ԼՂՀ հետ սահմանակից տարածքը բնակեցնել հատուկ ճամբարներում նախապատրաստվող գրոհայինների` իրենց ընտանիքներով: Նրանք պետք է պարտիզանական կռիվներ սկսեն Զանգեզուրի (ՀՀ Սյունիքի մարզ) եւ ԼՂՀ դեմ: Բաքվում թուրքալեզու պետությունների վերջին համաժողովում ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց հայկական Զանգեզուրի նկատմամբ իրենց հավակնությունների մասին:



«Թուրքիան, փակ տեսնելով դեպի Արեւմուտք ընդարձակվելու ճանապարհը, ծրագրել է մեկ կայսրության մեջ միավորել թուրքալեզու պետություններին: Այս ծրագրի իրականացմանը խանգարում է միայն հայկական Զանգեզուրը»,- ասվում է Կարապետյանի նամակում:



Նրա կարծիքով, թուրք-ադրբեջանական այս ծրագիրը հղի է լուրջ վտանգներով տարածաշրջանի խաղաղության պահպանման գործում: Նա դիմել է նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին` խնդրելով հաշվի առնել այդ հանգամանքները, կանխել պատերազմի նոր օջախի ստեղծումը մշտական խաղաղության հաստատման փոխարեն եւ խոչընդոտել թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացմանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---