Մերձդնեստրը անկեղծորեն ուրախ է Արցախի հաջողությունների համար

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտգործնախարարության պատվիրակությանը` գերատեսչության ղեկավար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են երկու պետությունների համագործակցությանը, համաշխարհային եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:



Նախագահը կարեւորել է Մերձդնեստրի հետ հարաբերությունների խորացման եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: ՄՄՀ արտգործնախարար Վլադիմիր Յաստրեբչակը նշել է, որ Մերձդնեստրում հետեւում են Արցախում տեղի ունեցող գործընթացներին եւ անկեղծ ուրախ են մեր հաջողությունների ու ձեռքբերումների համար: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---