Հայաստանն ու Լիբանանը կարեւոր նշանակություն են տալիս առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը27 հոկտեմբերի 2009 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինյորայի հետ: Վարչապետ Սինյորան շնորհավորել է Հայաստանի դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթել դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Հանդիպման ընթացքումերկուստեքկարեւորվել է հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունները նոր որակի բարձրացնելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, նաեւ` բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների, միջկառավարական հանձնաժողովի նիստերի վերսկսման անհրաժեշտությունը: Զրուցակիցները նշել են, որ իրավապայմանագրային դաշտն ու բազմաթիվ ոլորտներում առկա ներուժը հնարավորություն են ընձեռում հետագա փոխշահավետ համագործակցության համար: Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |