ՊԵՆՏԱԳՈՆԸ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ Է ԲԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Վաղը Էջմիածին քաղաքում կբացվի ականազերծման կենտրոն, որը կառուցվել եւ ապհովվել է սարքավորումներով Պենտագոնի միջոցներով: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, Միացյալ Նահանգների պաշտպանության գերատեսչությունը կենտրոնի ստեղծման համար ծախսել է ավելի քան 1 միլիոն դոլար: Կենտրոնի շինարարությունից եւ սարքավորումներով զինելուց բացի նախատեսվում է տեխնիկա ձեռք բերել հայ սակրավորների համար: Իսկ նրանց սովորեցնելու համար Միացյալ Նահանգներից փորձագետների մի խումբ է ժամանել: Մինչեւ տարեվերջ կենտրոնը նախատեսում է պատրաստել հայ սակրավորների առաջին խումբը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---