Իրանը հրաժարվել է համագործակցել Արեւմուտքի հետ եւ իր բացասական պատասխանն է ներկայացրել ՄԱԿ-ին

PanARMENIAN.Net - Իրանը մերժել է երկրի սահմաններից դուրս ուրանը հարստացնելու մասին առաջարկությունը: Այդ տեղեկությունը հաստատել են ամերիկացի եւ եվրոպացի դիվանագետները, որոնք հայտարարել էին, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մերժել է իրեն առաջարկված փոխզիջումը: Իրանն արդեն իսկ փոխանցել է իր բացասական պատասխանը ՄԱԿ-ին:



Ուրանի հարստացման գործընթացը պետք է կատարվի Իրանի սահմաններից դուրս, ուղղելու համար այն հետազոտական եւ խաղաղ նպատակների: Նաեւ բաց է մնում այն հարցը, թե որքանով է վերջնական Թեհրանի այս պատասխանը:



Նախօրեին Իրանի նախագահը հայտարարել էր, որ իր երկիրը չի հրաժարվի միջուկային ծրագրի զարգացումից, սակայն պատրաստ է համագործակցել միջազգային հանրության հետ ատոմային վառելիքի, միջուկային տեխնոլոգիաների եւ ատոմային օբյեկտների հարցերում: Միեւնույն ժամանակ, Ահմադինեժադը հավելել է, որ «չի մերժում Արեւմուտքի հետ համագործակցության հնարավորությունը միջուկային ծրագրին վերաբերող տարբեր հարցերում»,-գրում է Cursor-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---