Նոյեմբերի 6-ին Երեւան կժամանեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Երեւան կժամանեն նոյեմբերի 6-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնի է դարձավ դիվանագիտական աղբյուրներից:



Այցի ընթացքում նշանակված են միջնորդների հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:



Միջնորդները կքննարկեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման նախապատրաստմանն առնչվող հարցեր:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---