Մահմուդ Ահմադինեժադ. «ԵՄ-ն պետք է խնդրի Թուրքիային, որ նա դառնա եվրոպական ընտանիքի անդամ» 7 նոյեմբերի 2009 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը պետք է խնդրի Թուրքիային, որ նա դառնա իր անդամը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Իրանի նախագահի կարծիքով, ԵՄ-ն պետք է խնդրի Անկարային իր անդամը դառնալ, քանի որ ԵՄ մտնելով Թուրքիան իր պատմությամբ եւ քաղաքակրթությամբ կբարձրացնի այդ կազմակերպության հեղինակությունը:Ինչպես նշել է Իրանի առաջնորդը, աշխարհում ձեւավորվել է նոր միջավայր եւ սկսվել է մարդասիրական, մշակույթի ու բարոյականության նոր ժամանակաշրջան, եւ հին մշակույթ ունեցող պետությունները, ինչպիսիք են Թուրքիան եւ Իրանը, զարգանալու են այդ ընթացքում: Դրա հետ միասին Ահմադինեժադը կարծում է, որ Թուրքիան պետք է լավացնի իր հարաբերությունները արեւելյան երկրների հետ, ինչը, նրա խոսքերով, չի նշանակում խզել հարաբերությունները Արեւմուտքի հետ: Իրանի նախագահը մահմեդական երկրներին միմյանց աջակցելու կոչ է արել եւ նշել, որ Թուրքիան, Իրանը, Եգիպտոսը, Պակիստանը, Բանգլադեշը, Նիգերիան, Մալայզիան, Ինդոնեզիան մեծաքանակ ժողովուրդ եւ մեծ տնտեսություն ունենալով, կարող են ստեղծել մեծ շուկա, հաղորդում է Anatolian News agency-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |