Թուրքիան փորձում է միաժամանակ դառնալ Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի մասնիկը11 նոյեմբերի 2009 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան փորձում է նորովի կառուցել իր հարաբերությունները հարեւան երկրների հետ, եւ այդ ձգտումը տարածվում է ոչ միայն Հարավային Կովկասի երկրների վրա: Թուրքիան, լինելով Օսմանյան կայսրության իրավահաջորդը, լուրջ խնդիրներ ունի իր գրեթե բոլոր հարեւանների հետ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, բոլոր այդ խնդիրները լուծելու համար Թուրքիան բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում եւ ասում «ինչ-որ բան Ադրբեջանի կողմը, ինչ-որ բան Հայաստանի կողմը եւ ինչ-որ բան Իսրայելի կողմը»: «Թուրքիան փորձում է միաժամանակ դառնալ ինչպես Մերձավոր Արեւելքի, այնպես էլ Հարավային Կովկասի մասնիկը, եւ հենց այդ պատճառով այդ երկու տարածաշրջաններում միատեսակ քաղաքականություն է վարում»,- հայտնեց Իսկանդարյանը` մեկնաբանելով թուրք-իսրայելյան հարաբերություններում առկա գործընթացները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |