ԱՄՆ-ում հրապարակվել է Օրհան Փամուկի վերջին գրքի անգլերեն թարգմանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում հրապարակվել է թուրք գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի վերջին գրքի` «Անմեղության թանգարանի» անգլերեն թարգմանությունը: Գրքի շնրոհանդեսը կայացավ Նյու-Յորքի մշակութային կենտրոնում, որտեղ հեղինակը հանդիպեց իր ընթերցողների հետ եւ գրքից հատվածներ ընթերցեց: Իր գրքում Օրհան Փամուկը պատմում է Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի եւ նրա հեռավոր բարեկամ Ֆուսունի մասին, որին նա սիրել է:



Նոբելյան մրցանակակիրը մտադիր է Ստամբուլում գրքի համանուն խորագրով թանգարան բացել եւ այնտեղ ցուցադրել կենցաղի առարկաներ, լուսանկարներ, կտավներ, որոնց միջոցով թանգարանի այցելուներին կներկայանա ստամբուլյան կյանքը` սկսած 1950-ական թվականներից մինչեւ մեր օրերը, հաղորդում է Anatolian News Agency-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---