Իրանը նո՞ր գործընկերներ է որոնում Ռուսաստանի փոխարեն

PanARMENIAN.Net - Սիրաշահելով Ռեջեփ Թաիփ Էրդողանին, այաթոլա Ալի Համենեին կկարողանար սովորել թուրք նախագահից հավասարակշռել իր դաշինքները: Այդ մասին գրում է բրիտանական The Guardian-ը: Ըստ թերթի, մինչեւ վերջերս Իսլամական Հանրապետության ղեկավարությունը իր պահանջները ՌԴ-ի հանդեպ չէր արտահայտում, սակայն վերջերս նրա կողմից Իրանի ռեժիմի հանդեպ դրսեւորած ոչ «լոյալության» պատճառով, ռեժիմը ոչ միայն սկսեց «հրապարակորեն քննադատել» Կրմելի քաղաքականությունը, այլ սկսեց նոր գործընկերներ որոնել, որոնք պետք է փոխարինեն ռուսներին:



Հուսալի դաշնակցի որոնումը առանձնապես ակտուալ է դարձնում նոր պատժամիջոցների կիրառումը, որն առավել իրատեսական դարձավ այն բանից հետո, երբ Թեհրանը հրաժարվեց ԱՄՆ-ի հետ համագործակցությունից միջուկային հարցում: Դատելով Թեհրանի ու Անկարայի դիվանագիտական շփումներից` Համենեին ըմբռնում գտավ Թուրքիայում, որի ազդեցությունը Մերձավոր Արեւելքում եւ ողջ մահմեդական աշխարհում աճում է»,-ասվում է թերթում:



Սակայն վերակողմնորոշումը դեպի Թուրքիա, ըստ Guardian-ի, կապված է մի շարք վտանգների հետ: Մասնավորապես, դա վերաբերում է ԱԷԿ-ի շինարարությանը Բուշերում. Անկարան այն չի կարող ավարտին հասցնել, դա կարող է անել միայն Ռուսաստանը: Բացի այդ, Իրանի ԶԼՄ-ներում վերջերս տեղեկություններ հայտնվեցին, որ հոկտեմբերի վերջում Թեհրանը ՞գաղտնի գազային համաձայնագիր է» կնքել Թուրքիայի հետ նրա հետ շատ շահավետ պայմաններով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---