Մյունխենում կայացած հանդիպումը զգալի առաջընթաց չգրանցեց

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Մյունխենում կայացած հանդիպումը զգալի առաջընթաց չգրանցեց: Շփումը Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ինտենսիվ էր եւ ընդհանուր առմամբ տեւեց 3,5 ժամ: Այդ մասին գրում է ռուսական «Վրեմյա նովոստեյ» թերթը իր «Մյունխենը Բաքվի ու Երեւանի համար» հոդվածում:



«Այնուամենայնիվ, բանակցություններն օգտակար էին, քանի որ երկու նախագահները կենտրոնացան Լեռնային Ղարաբաղի ապագա ժամանակավոր կարգավիճակի հետ կապված հարցերի քննարկման վրա, քննարկեցին ապագա համաձայնագրի նախաբանը եւ նույնիսկ խոսեցին Լաչինի միջանցքի հետագա ճակատագրի մասին, որը կապում է Ղարաբաղը Հայաստանի հետ»,-ասում է թերթը: Ըստ նրա տվյալների, ԵԱՀԿ համանախագահների առաջարկությամբ Ղարաբաղի վերջնական իրավաբանական կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման խնդիրները դուրս էին բերվել երեկվա հանդիպման շրջանակներից:



Ինչպես գրում է թերթը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավաբանական կարգավիճակի որոշման հարցը, ինչպես հետեւում է 2007թ. Բաքվի եւ Երեւանի միջեւ համաձայնեցված Մադրիդյան սկզբունքներից, պետք է որոշվի քվեարկության միջոցով: Հոդվածում ասվում է, որ հենց քվեարկության մեխանիզմն է, ինչպես նաեւ կարգավորման մյուս խնդիրները, հանդիսանում բանակցությունների առարկա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---