Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանն առաջատարի դեր է ստանձնել24 նոյեմբերի 2009 - 21:42 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանն առաջատարի դեր է ստանձնել: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ Ֆելիքս Ստանեւսկին: «Թեեւ Ռուսաստանը միակ միջնորդը չէ հակամարտության կարգավորման հարցում, նա, անկասկած, առաջատարի դեր է ստանձնել: Ըստ իս, կա որոշ բաշխում»,-ասել է քաղաքագետը: Ըստ նրա, եթե ԱՄՆ-ն, փաստորեն, միջնորդությամբ է զբաղվում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ, ապա ՌԴ-ն առաջատար է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ինչպես նշել է Ֆ.Ստանեւսկին, բանակցություններում Մոսկվայի առաջատար դերի մասին վկայում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բազմաթիվ հանդիպումները, որոնք անց են կացվել Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ: «Դա ընդհանրապես բարդ հարց է: Այսինքն, որ շարժ կա, ակնհայտ է: Դա նշում են բոլոր մասնակիցները` եւ միջնորդները, եւ կողմերը: Սակայն դա տեւական հարց է: Ես կարծում եմ, որ ամիսների առումով, իհարկե նման կարգավորում հազիվ թե հնարավոր լինի»,-գտնում է փորձագետը: Ըստ նրա, Մադրիդյան սկզբունքներում կարելի է նշել գլխավորը: «Չպարզված են մնում սկզբունքայի հարցերը` ինչ է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը: Ինչպե՞ս է դա լինելու, ի՞նչ է նշանակելու: Կան տարածքների ազատագրման հետ կապված մի շարք հարցեր: Ինչ-որ բան համաձայնեցված է, ինչ-որ բան` ոչ: Դրանք բարդ խնդիրներ են, կապված երկու կողմերի անվտանգության հարցերի հետ»,-եզրակացրել է Ֆ.Ստանեւսկին, հաղորդում է Վեստի.ռու-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |