Ուկրաինայի հայերը երախտապարտ են «Ինտեր» հեռուստաալիքին Ղարաբաղի մասին անաչառ ռեպորտաժի համար

PanARMENIAN.Net - Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանը շնորհակալական նամակ է հղել «Ինտեր» հեռուստաալիքին: ԻՆչպես հաղորդել են կազմակերպության քարտուղարությունում, կազմակերպությունը երախտապարտ է «Ինտեր» հեռուստաալիքի ղեկավարությանն ու աշխատակիցներին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին անաչառ տեղեկատվության համար:



Ավելի վաղ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը նոտա էր հղել այդ երկրի ԱԳՆ-ին «Ինտեր» հեռուստաալիքով Լեռնային Ղարաբաղի մասին ֆիլմի ցուցադրության կապակցությամբ, երկուշաբթի հայտարարել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Տալյաթ Ալիեւը:



Ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքը, հետեւելով Euronews ալիքի օրինակին, հանդիսատեսին ֆիլմ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի մասին, ինչն պարանոիդալ արձագանք է առաջացրել Ադրբեջանում:

Մինչդեռ եթեր դուրս եկավ երկրորդ անաչառ հաղորդումը Լեռնային Ղարաբաղի մասին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---