ANCA. Թուրքիային հաջողվեց խաղի իր կանոնները պարտադրել Վաշինգտոնին

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետն օգտագործում է բանակցությունները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ` ուժգնացնելու համար ճնշումը ամերիկյան վարչակազմի վրա Հայոց ցեղասպանության հարցում: Այս մասին հայտարարոել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` մեկնաբանելով դեկտեմբերի 7-ին Թուրքիայի վարչապետի եւ ԱՄՆ նախագահի Վաշինգտոնում կայացած հանդիպումը:



«Հաջողության հասնելով Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ թուրքամետ արձանագրությունների օգտագործման մեջ, նպատակ ունենալով խանգարել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Էրդողանն այժմ որոշել է ժամանել Վաշինգտոն իր հաջողությունն ամրագրելու համար»,-ասել է Համբարյանն` ընդգծելով, որ «նմանատիպ համագործակցություն էր հաստատված նաեւ ԱՄՆ նախորդ նախագահի հետ»: Նրա խոսքերով, Թուրքիայի վարչապետի գործողությունները վկայում են Անկարայի կողմից ԱՄՆ նոր նախագահի դիրքորոշման հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին, որի համաձայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա առանց որեւէ նախապայմանների եւ խելամիտ ժամկետում:



«Այսօր, երբ Անկարայում Օբամայի ելույթից եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը դրժելուց հետո 7 ամիս է անցել, ակնհայտ է դառնում, որ Թուրքիային հաջողվեց խաղի իր կանոնները պարտադրել Վաշինգտոնին: ԱՄՆ-ն կժխտի Հայոց ցեղասպանությունը մի ապրիլի 24-ից մինչեւ մյուսը` դրանով իսկ դառնալով Թուրքիայի մեղսակիցը»,-ասել է Համբարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---