ԼՂՀ ԱԳՆ-ը նամակ է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին22 դեկտեմբերի 2009 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ գործող նախագահ Գեորգիուս Պապանդրեուին նամակ է ուղարկել դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Նամակի մեջ, մասնավորապես նշվում է, որ դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, Աղդամի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցների հետեւանքով սպանվել է մի կին, որը շարժվում էր ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքի ուղղությամբ: «Դա առաջին դեպքը չէ, երբ սահմանային գոտում բռնությամբ բնակեցված եւ ռազմական նկատառումներով շահագործվող տեղի բնակիչներն անտանելի պայմանների պատճառով փորձում են անցնել ղարաբաղյան կողմ», - ասվում է նամակում: ԼՂՀ ԱԳՆ -ն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ տվյալ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտման հետեւանքով, մինչդեռ ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները ձեռնարկել են տարեց կնոջ ողբերգական մահը կանխելու բոլոր միջոցները: Նամակի պատճենն ուղարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեին (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |