Վրաստանում կարող է ստեղծվել Հետախուզության խորհուրդ

PanARMENIAN.Net - Հնարավոր է, որ մոտակա ժամանակ Վրաստանում ձեւավորվի Հետախուզության խորհուրդ: Այդ մասին արտահերթ խորհրդարանի նիստում հայտարարել է արտաքին հետախուզության հատուկ ծառայության պետ Գելա Բեժուաշվիլին:



Նրա խոսքերով, հետախուզության խորհուրդը պետք է քննարկի եւ վերլուծի համապատասխան մարմինների կողմից հայթայթած տեղեկատվությունները: Այդ տեղեկատվությունների հիման վրա խորհուրդը կմշակի վերջնական փաստաթուղթ:

Օրինագծի նախաձեռնողն է Վրաստանի նախագահը: Նա կորոշի տարբեր հետախուզական կառույցների գործունեության ոլորտը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---