Դմիտրի Մեդվեդեւ. Ռուսաստանն ու Թուրքիան իրենց առջեւ հավակնոտ նպատակներ են դնում13 հունվարի 2010 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Թուրքիան իրենց առջեւ հավակնոտ նպատակներ են դնում: Այդ մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:«Ռուս-թուրքական հարաբերությունները վերելք են ապրում: Դրանք իսկապես ռազմավարական գործընկերների հարաբերություններ են: Չնայած, որ անցյալ տարին դյուրին չէր, մեր հարաբերությունների համար այդ տարին հաջողված էր: Մենք հաջողությամբ զարգացնում էինք առեւտրատնտեսական համագործակցությունը, որը, չնայած ծավալների որոշակի անկմանը, այնուամենայնիվ, միանգամայն նշանակալից է, եւ անգամ հավակնոտ նպատակներ են դրված մոտ ապագայի համար»,- նշեց ՌԴ նախագահը: Նրա խոսքով, Ռուսաստանը հուսով է, որ Էրդողանի ներկայիս այսի ընթացքում Ռուսաստանն ու Թուրքիան կկարողանան եւս մեկ քայլով առաջ գնալ, որպեսզի ամրապնդեն երկու երկրների միջեւ հարաբերությունները: Թուրքիայի վարչապետն իր հերթին նշեց, որ երկու երկրների հարաբերությունները վերջերս գագաթնակետին են հասել: «Այդ հարաբերությունների ուղղությունների դիվերսիֆիկացում է դիտվում: Քաղաքական, տնտեսական, պաշտպանական առումով նպատակուղղված համագործակցություն է զարգանում»,- ասաց Էրդողանը: «Դուք ճիշտ նշեցիք, որ էներգետիկայի ոլորտը շատ կարեւոր նշանակություն ունի: Այդ առումով մեզ մոտ օրինակելի համագործակցություն է նկատվում: Մենք հավատում ենք, որ կկարողանան բազմազան համագործակցություն զարգացնել զանազան ուղղություններով. ոչ միայն բնական գազի, այլեւ նավթի, նավթամթերքի ոլորտում հնարավորությունների մի ամբողջ շարան կա»,- ընդգծեց Էրդողանը` ավելացնելով, որ երկկողմ համագործակցության մեջ շատ կարեւոր քայլեր են սպասվում ինֆրակառույցի ստեղծման եւ կառուցման ոլորտում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |