Al Watan. Իսրայելը պատրաստվում է ռազմական գործողություն անցկացնել Լիբանանի հետ սահմանում17 հունվարի 2010 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Al Watan թերթը գրում է, որ Իսրայելը պատրաստվում է ռազմական գործողություն անցկացնել Լիբանանի հետ սահմանում` նկատվում են տեխնիկայի եւ ռազմական սարքավորումների կուտակումներ: Իսրայելն, իբր, արդեն նամակ է հղել Լիբանանի ղեկավարությանը, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ ՑԱԽԱԼ-ի գործունեությունը սահմանի վրա չպետք է մտահոգության պատճառ հանդիսանա : Al Watan-ը հաղորդում է նաեւ, որ Լիբանանի վարչապետ Սաադ ալ Հարիրիի Անկարա կատարած այցի շրջանակներում իբր թուրքական կողմին իր մտավախություններն է հայտնել տարածաշրջանի, մասնավորապես, Լիբանանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ: Վերջերս Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը տեսչական այց է կատարել հյուսիսային սահմաններ, որի ընթացքում հանդիպել է ՑԱԽԱԼ-ի զինծառայողների եւ Հյուսիսային ռազմական շրջանի ղեկավարության հետ, հաղորդում է MIGnews-ը: ՑԱԽԱԼ-ը Իսրայել պետության բանակն է եւ նրա անվտանգության գլխավոր մարմինը: ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի այժմյան պետ` գեներալ-լեյտենանտ Գաբի Աշկենազին է: Ըստ օրենքի, Իսրայելի բոլոր քաղաքացիները, ինչպես նաեւ պետության տարածքում մշտապես բնակվող բոլոր անձիք 18 տարին լրանալուն պես զորակոչվում են բանակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |