Մոսկվան աջակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ երկխոսությունը22 հունվարի 2010 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ակտիվորեն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ երկխոսության կայացմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:«Ինչ վերաբերում է նախագահների նախատեսվող հանդիպմանը, ապա մենք հույս ունենք, որ կշարունակվի այն երկխոսությունը, ինչ տեղի ունեցավ նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ անցյալ տարի: Երկխոսությունը միանգամայն արդյունավետ էր` այն թեեւ որեւէ նշանակալի վերելքներ չունեցավ, սակայն ամրապնդեց երկու ղեկավարների հարաբերությունները, նրանց հնարավորություն տվեց խորամուխ լինելու այն հարցերում, որոնք դեռ պետք է լուծվեն: Մենք աջակցում ենք, որպեսզի այդ երկխոսությունը շարունակվի», - ասել է Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ նովոստին: Հունվարի 25-ին ռուսական Սոչի քաղաքում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |