Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվել են միջուկային վառելիքի փոխանակման բանաձեւի վերաբերյալ

PanARMENIAN.Net -
Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվել են միջուկային վառելիքի փոխանակման բանաձեւի վերաբերյալ, որի համաձայն ուրանը մինչեւ 20 տոկոս հարստացում կանցնի արտերկրում, սակայն մնում է համաձայնեցնել փոխանակման վայրը, ժամկետը եւ քանակը, լրագրողներին է ասել Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթակին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մյունխենում ունեցած հանդիպումից հետո: «Գլխավորն այն է, որ կողմերն ընդունել են վառելիքի փոխանակման բանաձեւը»,-ասել է նա:



«Մինչեւ 20 տոկոս ուրանն հարստացնելու համար ժամանակ կպահանջվի»,-ասել է Մոթթակին, ենթադրելով, որ հավանաբար, դրա համար 5-6 ամիս կպահանջվի:



«Մենք համաձայն ենք եւ կարող ենք սպասել մինչեւ որ, ամեն ինչ պատրաստ լինի»,-ասել է Մոթթակին: Ինչ վերաբերում է այն երկրին, որտեղ հարստացվելու է ուրանը, Մոթթակին կոնկրետ պատասխան չի տվել:



Փոխանակման քանակը կախված է Իրանի պահանջներից, ասել է նախարարը: «Մենք հուսով ենք, որ բոլոր կողմերը կունենան բավարար քաղաքական կամք` կյանքի կոչելու համար այս բանաձեւը»,-ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:



Ինչ վերաբերում է Լավրովին, ապա նա լրագրողների հետ առանձին զրույցում ասել է, որ Մոթթակիի հետ քննարակել են այս ծրագրի իրականացման տարբեր տարբերակները: «Ես հուսով եմ, որ մեր այսօրվա զրույցից հետո, մեզ կհաջողվի իրականացնել նախագիծը»,-ընդգծել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---