ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ն ու ԵՄ-ն միավորվել են հանուն Հարավային Կովկասում կայունության ամրապնդման

PanARMENIAN.Net -
ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը փետրվարի 15-ին կմեկնի Կովկասի համակարտության գոտիներ` դրանց կարգավորմանը նպաստելու նպատակով:



Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում, որտեղ Սաուդաբաեւը մասնակցում էր Անվտանգության խորհրդի նիստին, նա ասել է, որ «ձգձգված հակամարտությունների» կարգավորումը, այդ թվում ԽՍՀՄ նախկին տարածքում, Աստանայի առաջնություններից մեկն է լինելու ԵԱՀԿ-ում նախագահության շրջանում:



«Ղազախստանը կփորձի իր ավանդը ներդնել «սաեռցված հակամարտությունների» կարգավորման գործում, որոնցից երեքը հետխորհրդային տարածքում են գտնվում»,-ասել է Սաուդաբաեւը:



Հետխորհրդային տարածքում չկարգավորված են մնում Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Վրաստանի ու Աբխազիայի, Վրաստանի եւ Հարավային Օսեթիայի միջեւ առկա հակամարտությունները: Վերջին երկուսը քննարկվում են Ժնեւի բանավեճերում, նվիրված Կովկասի անվտանգության հարցերին, որոնց մասնակցում են Սուխումը, Ցխինվալը, Թբիլիսին եւ Մոսկվան` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու ԵՄ-ի համանախագահությամբ:





Ըստ Սաուդաբաեւի, հենց այդ հարցերին նվիրված կլինի նրա ուղեւորությունը Հարավային Կովկաս, որը մեկնարկում է փետրվարի 15-ին: Հետագա սերտ համագործակցությունը ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի ու ԵՄ-ի միջեւ, ըստ Սաուդաբաեւի, ունի առանցքային նշանակություն Հարավային Կովկասի հակամարտության գոտիներում կայունության հաստատման գործում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:



ԵԱՀԿ-ն (OSCE, Organization for Security and Co-operation in Europe)` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կազմակերպությունը աշխարհի խոշորագույն տարածաշրջանային կազմակերպությունն է, որը զբաղվում է անվտանգության հարցերով: Այն ընդգրկում է 56 երկիր:



Նախկին անվանումը` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության խորհրդակցություն (Conference for Security and Cooperation in Europe - CSCE):



ԵԱՀԿ-ի մասնակից պետությունները` Ավստրիա, Ալբանիա, Անդորրա, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Վատիկան, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իտալիա, Կիպրոս, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մալթա, Մոնակո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սան-Մարինո, Սլովենիա, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինա, Հայաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Էստոնիա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Ղրղզստան:



Համագործակցության գործընկերներ` Ալժիր, Եգիպտոս, Հորդանան, Մարոկկո, Թունիս, Աֆղանստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, Թաիլանդ, Ճապոնիա:



1992 թ-ի հունվարի 30-ց Հայաստանը անդամակցում է ԵԱՀԿ-ին: 2010թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ նախագահությունը Հունաստանից անցավ Ղազախստանին:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---