«Ագո» խումբը ԵԽ Նախարարների կոմիտեին կներկայացնի Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի արդյունքներով զեկույցը

PanARMENIAN.Net -
Այսօր կայացավ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 1076-րդ խորհրդակցությունը, որի ժամանակ կլսվի «Ագո» խմբի` 2009 թվականի նոյեմբերի 20-25-ը Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի արդյունքներով զեկույցը: Խումբը պետք է այցի արդյունքներով զեկույցը ներկայացներ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի` հունվարի 20-ին կայացած խորհրդակցության ժամանակ, սակայն մի շարք հարցերի առնչությամբ լրացուցիչ խորհրդատվություններ անցկացնելու անհրաժեշտություն առաջացավ, հաղորդում է ԱՊԱ-ն:



ԱԳՈ խումբը ստեղծվեց այն բանից հետո, երբ Եվրոպայի Խորհուրդ ընդունվեցին Հարավային Կովկասի երկրները` կազմակերպության առջեւ իրենց պարտավորությունների կատարման մոնիթորինգի համար: Խումբը կոչվեց առաջին ղեկավարի` ԵԽ կից Իտալիայի դեսպան Պյետրո Էրկելե Ագոյի անունով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---