
30 հունվարի 2010 - 13:27 AMT
PanARMENIAN.Net -
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Օսլոյում այցելել է նորվեգացի բեւեռախույզի տանը տեղակայված Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտ:
Այդտեղ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ինստիտուտի ղեկավարության հետ, ով նրան ներկայացրել է Ֆ. Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, իսկ Էդվարդ Նալբանդյանն, իր հերթին, առաջարկել է Նանսենի հոբելյանին նվիրված համատեղ միջոցառումներ կազմակերպել Հայաստանում:
Նախարարը ծաղկեպսակ է դրել Նանսենի շիրմաքարին եւ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում:
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նորվեգացի գործարարների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանում նոր տնտեսական ծրագրերի իրականացման հնարավորությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ֆրիտյոֆ Նանսեն (Fridtjof Nansen, 1861 - 1930) նորվեգացի հետախույզ, բեւեռախույզ, գիտնական, դիվանագետ եւ ականավոր հումանիստ։ Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգեւատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղել Սովետական Հայաստանում։ Նանսենը ծնվել է Օսլոյի մոտ գտնվող Ստոր Ֆրոնում, 1861 թվականին, ապահովված փաստաբանի ընտանիքում: Երիտասարդ տարիքում եղել է հիանալի չմշկող, լողորդ եւ դահուկորդ, նկարիչ:
Նանսենը եղել է կենդանաբանության պրոֆեսոր եւ ավելի ուշ աշխատել է Ռոյալ Ֆրեդերիկի համալսարանոմ` Օսլոյում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Նանսենը ընդգրկվեց Ազգերի Լիգայի մեջ, ինչպես բարձրագույն Լիազոր: Այդ ընթացքում նա օգնել է Ռուսաստանին, եւ ստեղծել է Նանսենի իմիգրանտների անձնագիր: 1938թ. ստեղծվել է Նանսենի ակադեմիան Լիլեհամերում, Նորվեգիայում: Այն գործում է մինչ օրս: Նանսենը մահացել է մայիսի 13, 1930թ. (68 թվ.) Նորվեգիայում: