ՃՏՊ Եգիպտոսում. Հայ զբոսաշրջիկները չեն տուժել

PanARMENIAN.Net -
Մոտ 20 այլազգի զբոսաշրջիկներ, այդ թվում` հայեր եւ 35 եգիպտացիներ շաբաթ օրն առավոտյան տուժել են չորս վթարների արդյունքում` Հարավային Սինայ պրովինցիայում, որտեղ գտնվում է Շարմ-ալ-Շեյխ եգիպտական կուրորտը: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով եգիպտական լրատվամիջոցներին: ՃՏՊ արդյունքում ոչ ոք չի զոհվել, բայց որոշ զբոսաշրջիկներ հիվանդանոց են տեղափոխվել:



«Մասրավի» ինտերնետ-պորտալի տվյալներով, տուժած զբոսաշրջիկների թվում կան Ռուսաստանի ինը, Հայաստանի յոթ, Ուկրաինայի, ինչպես նաեւ Նոր Զելանդիայի ու Թուրքիայի մեկական քաղաքացի: Նախնական տվյալներով, լուրջ վնասվածքներ են ստացել (կոտրվածքներ եւ կտրած վերքեր) զբոսաշրջիկներ Հայաստանից եւ Թուրքիայից:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, հայ զբոսաշրջիկները չեն տուժել: Նրա խոսքով, Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան տվյալներով, ավտոբուսում Հայաստանի վեց քաղաքացի է եղել, բայց նրանցից ոչ մեկը չի տուժել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---