Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Յանուկովիչին հայտարարել է ընտրված նախագահ

PanARMENIAN.Net -
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ամփոփել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Երկրի ընտրված նախագահ է հայտարարվել Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը: Երկրորդ փուլի քվեարկության արդյունքների արձանագրությունը ստորագրել են ընտրական կոմիտեի բոլոր 15 անդամները: Համաձայն արձանագրության, երկրորդ փուլում Յանուկովիչի համար ձայն տվեցին ընտրողների 48.95%-ը, վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ստացել է ձայների 45.47%-ը:



ԿՀԸ-ում Յանուկովիչի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրինովիչը հայտարարել է, որ նոր նախագահի պաշտոնակալության արարողությունը տեղի կունենա փետրվարի վերջին շաբաթում: Նրա խոսքերով, նա նշել է այդ ամսաթիվը հաշվի առնելով ընտրությունների արդյունքների հնարավոր բողոքարկումը Ուկրաինայի Գերագույն վարչական դատարանում: Տարածաշրջանների կուսակցության նախագահի տեղակալ Բորիս Կոլեսնիկովն իր հերթին խոսք է տվել, որ պաշտոնակալման ամսաթիվը կհայտարարվի փետրվարի 15 երեկոյից ոչ ուշ:



Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ ընտրության արդյունքները կբողոքարկի դատարանում: Հայտարարելով դրանց կեղծման մասին, նա հրաժարվել է ընդունել քվեարկության արդյունքները: Կիրակի օրը ԿՀԸ-ում Տիմոշենկոյի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պիլիպենկոն հաղորդել է, որ հայցադիմումը կներկայացվի երկուշաբթի, կամ երեքշաբթի օրը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---