ՉՈՐՍ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍՈՒԽՈՒՄԻՈՒՄ

PanARMENIAN.Net - Չճանաչված պետությունների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպումը կկայանա 2002 թվականի փետրվարին Սուխումիում: Վեհաժողովի աշխատանքներին կմասնակցեն ԼՂՀ-ի, Մերձդնեստրյան հանրապետության, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի արտաքին գործերի նախարարները: Հանդիպման տեղի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 12-ին Մոսկվայում, Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտի կողմից կազմակերպված, միջազգային գիտական կոնֆերանսի ընթացքում: Սուխումիի հանդիպման ժամանակ նախատեսվում է համատեղ մոտեցումներ մշակել անվտանգության երաշխիքների վերաբերյալ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---